Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ճնշումը վերահսկելու 5 բնական միջոց. 168.am

Ճնշումը վերահսկելու 5 բնական միջոց. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Կայքի փոխանցմամբ՝ կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։

Ռեհան։ Ռեհանի թուրմը միզամուղ և հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է վերահսկել բարձր ճնշումը։ Դրա օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնել նատրիումի մակարդակը։ Այս երկու գործոնները մեծացնում են հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ.

    1 թեյի գդալ թարմ ռեհան՝ 5 գրամ,
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը:  Եռացրեք ջուրը, ավելացրեք ռեհանը։ Փակեք տարան, թողեք 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ ռեհան՝ շաբաթվա ընթացքում` 3 անգամ։

Դարչին։ Այս համեմունքը հարուստ է եթերային յուղերով, հակաօքսիդանտներով, հակաբորբոքային միացություններով, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը և կարգավորել զարկերակային ճնշումը։ Այն խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Բաղադրիչներ.
    1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ,
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Դարչինը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք թրմվի 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Մեկ բաժակ խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք խմել ևս մեկ բաժակ՝ օրվա երկրորդ կեսին։

Կարդամոն։  Կարդամոնն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և իջեցնել զարկերակային ճնշումը։ Այն հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել նատրիումի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։

Բաղադրիչներ.
    1 թեյի գդալ կարդամոն՝ 5 գրամ.
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը:  Ջրին կարդամոն ավելացրեք և դրեք կրակին։ Եռալուց հետո թողեք թրմվի 5-10 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ` սնունդ ընդունելուց հետո։

Կտավատի սերմեր։ Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ.

    1 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 10 գրամ,
    կես բաժակ ջուր՝ 125 մլ։

Պատրաստման եղանակը: Կտավատի սերմերն ավելացրեք տաք ջրին, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը։ Խմեք ամեն օր՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել։

Կոճապղպեղ։ Կոճապղպեղը հիպերտոնիայի դեմ պայքարի ավանդական միջոցներից է։ Այն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։ Կոճապղպեղը հակաօքսիդանտներ, սննդային մանրաթելեր, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ավելորդ հեղուկը։

Բաղադրիչներ.
    1 թեյի գդալ կոճապղպեղ՝ 5 գրամ,
    1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք կոճապղպեղը։ Երբ ջուրը եռա, կրակը դանդաղեցրեք, թողեք ևս 2 րոպե։ Թողեք թրմվի։

Օգտագործման եղանակը։ Խմեք քաղցած վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք խմել ևս 1-2 բաժակ՝ ուտելուց հետո։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ